ՌԴ ԱԳՆ-ն մերժել է Կիևի շահերը Ռուսաստանում ներկայացնելու՝ Շվեյցարիայի առաջարկը

173

Շվեյցարիան կորցրել է չեզոք կարգավիճակը և չի կարող Կիևի շահերը ներկայացնել Ռուսաստանում, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը։

Ավելի վաղ Շվեյցարիան և Ուկրաինան պայմանավորվել են, որ Ռուսաստանում Ուկրաինայի շահերը ներկայացնի Շվեյցարիան, երկրներն սպասում էին Մոսկվայի համաձայնությանը։

 Բեռնում նշել են, որ Շվեյցարիան հակամարտության ամենասկզբից պատրաստ է եղել իր ծառայությունները մատուցելու կողմերին, մասնավորապես՝ բանակցությունների հարթակ, ինչպես նաև առարկայական և փորձագիտական աջակցություն հնարավոր բանակցությունների ընթացքում։

«Մենք հնարավորինս հստակ պատասխանել ենք, որ Շվեյցարիան, ցավոք, կորցրել է չեզոք պետության կարգավիճակը և չի կարող հանդես գալ ո՛չ որպես միջնորդ, ո՛չ որպես շահերը ներկայացնող։ Ինչպես հայտնի է, Բեռնը միացել է Ռուսաստանի դեմ ապօրինի պատժամիջոցներին, նա պաշտպանում է Կիևի հակաժողովրդական, նացիստական ռեժիմը, մասնակցում  Արևմուտքի և Ուկրաինայի սանձազերծած ռուսատյաց ագրեսիվ արշավին։ Նման վարքագծի դեպքում թե ինչպես կարելի է առաջարկել միջնորդություն, ներկայացում կամ այլ բարի ծառայություններ՝ բացարձակապես անհասկանալի է»,- հայտարարել է Նեչաևը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԶախարովան Բրիտանիային կոչ է արել ԱՄՆ-ին պատասխանատվության կանչել Թայվանի հարցով
Հաջորդ հոդվածըԶԼՄ․ Թուրքիան չի ցանականում Հայաստանի հետ հանդիպել երրորդ երկրում