ՌԴ ԱԳՆ-ն չի բացառում Ուկրաինայում քաղաքական կարգավորումը, բայց ո՛չ Կիևի պայմաններով

289

Ռուսաստանը չի մերժում Ուկրաինայում հակամարտության քաղաքական կարգավորման տարբերակը, սակայն Կիևի առաջադրած պայմաններով խոսել մտադիր չէ։

Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է  ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Կիևի գործող ռեժիմի որոշումների ու արարքների կատարյալ անադեկվատությունը ակնհայտ է, այդ ռեժիմի պաշտոնյաները հայտնի են իրենց անպատաճանաչությամբ, բացահայտ ռուսատյացությամբ և պայմանավորվելու անկարողությամբ։ Ու թեև Ռուսաստանը չի մերժում հակամարտության կարգավորման քաղաքական և բանակցային տարբերակները, մենք ուկրաինական ղեկավարության առաջադրած պայմաններով խոսել մտադիր չենք։ Ամեն ինչ հիմա բացառապես կախված է նրանից, թե արդյոք Կիևը և նրա արևմտյան համակարգողները պատրաստ են ճգնաժամի իրական քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը»,- նշել է Գալուզինը։

«Անհեթեթ է նաև Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու առաջարկը՝ «բարի կամք դրսևորել» և ռուսաստանյան զորքերը Ուկրաինայից դուրս բերել Ծննդյան տոներին։  Պարզ չէ նաև, թե այդ բոլոր թեզիսներն ու կոչերը ինչպես են համապատասխանում Զելենսկու՝ սեպտեմբերի 30-ին ստորագրած հրամանագրին՝ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների անհնարինության» վերաբերյալ»,- հավելել է դիվանագետը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Մարկուս Տյուրամին
Հաջորդ հոդվածըԱֆղանստանում երեք ՀԿ-ներ դադարեցրել են գործունեությունը՝ կանանց աշխատանքի արգելքի պատճառով