ՌԴ ԱԳՆ փոխնախարարը չի բացառում բանակցություններն Ուկրաինայի հետ

381

Ուկրաինայի հետ բանակցություններ կարող են կայանալ, եթե Արևմուտքի երկրները և Կիևի իշխանությունները զենքը վայր դնեն և դադարեն գնդակոծել ռուսաստանյան քաղաքները։

Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Եթե Արևմուտքում և Կիևում ուզում են նստել բանակցությունների սեղանի շուրջ, նրանք պետք է, նախևառաջ, դադարեցնեն ռուսաստանյան քաղաքների գնդակոծությունը և զենքը ցած դնեն»,- նշել է նա։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, թե Արևմուտքն առայժմ ոչ մի պատրաստակամություն չի դրսևորում Ուկրաինայում խաղաղ կարգավորման նախաձեռնությունների նկատմամբ։

 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 2022 թ․ հոկտեմբերին իր հրամանագրով արգելել է բանակցություններ վարել Մոսկվայի հետ և հայտարարել է, որ շահագրգռված չէ շփում ունենալ Վլադիմիր Պուտինի հետ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍիրիա․ ՄԱԿ-ի ԳԱ հակառուսաստանյան բանաձևերը չեն օգնի կարգավորմանն Ուկրաինայում
Հաջորդ հոդվածըՉավի. Գվարդիոլան հանճար է