ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչական գործողություն է կանխել Հյուսիսային Կովկասում

134

ԱԴԾ-ն կանխել է ահաբեկչական հանցագործությունը, որը Ուկրաինայի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ նախապատրաստել էին ազգայնականների կողմնակիցները Հյուսիսային Կովկասի շրջաններից մեկում, ТАСС-ին տեղեկացրել են Ռուսաստանի ԱԴԾ հանրային կապերի կենտրոնում։

«ՌԴ անվտանգության դաշնային ծառայության կողմից ընթացիկ տարվա հունվարին Հյուսիս-Կովկասյան դաշնային օկրուգում կանխվել է ազգայնական գաղափարախոսության կողմնակից՝ Ռուսաստանի քաղաքացու կողմից նախապատրաստվող ահաբեկչական բնույթի հանցագործություն, որը նա ծրագրել էր ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ»,- հաղորդել են ԱԴԾ հանրային կապերի կենտրոնում։

Ձերբակալվածի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում առգրավվել են ահաբեկության միջոցներ։ Ավելի ուշ ԱԴԾ-ում նշել են, որ ձերբակալվածը ահաբեկչական գործողություն էր նախապատրաստում ոստիկանների դեմ։

«Ես ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալ եմ, ծածկանունս՝ Ալեխանդրո։ Նրանց առաջադրանքով պետք է ահաբեկություն իրականացնեի ոստիկանության աշխատակիցների դեմ։ Արարքիս համար զղջում եմ»,- հարցաքննության տեսագրության մեջ  ասում է ձերբակալվածը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵՄ-ն համաձայնեցրել է Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը
Հաջորդ հոդվածըԻգոր Կորնեև. Սպերցյանը Նիդեռլանդների առաջնությունում կարող է արդյունավետ լինել