Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կկատարի հանրապետության նախագահի պարտականությունները Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում։
Հրամանագիրը ստորագրվել և հրապարակվել է կառավարական Resmi Gazete բանբերում։
Էրդողանը երկուշաբթի մեկնում է Սոչի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ Թուրքիայի Հանրապետության Սահմանադրության 106 հոդվածի համաձայն՝ փոխնախագահը կատարում է երկրի նախագահի պարտականությունները մինչև նրա վերադարձը։
Մինչև 2023 թ․ հունիսը այդ պարտականությունները սովորաբար կատարում էր նախկին փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։
Փոխանցում է tass.ru-ն։