ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան վախենում է Գլխավոր ասամբլեայում խոսել ռուսերեն, որպեսզի կիևյան ռեժիմի կողմից հալածանքների չենթարկվի։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Մարիա Զաբոլոցկայան։ Նրանից առաջ ելույթ ունեցող Կիսլիցան ՄԱԿ ԳԱ-ին դիմել է իսպաներենով։
«Կիսլիցան նպատակ ունի շարունակելու մարդատյաց քաղաքականությունը, որն ուղղված է Ուկրաինայում ամենայն ռուսականի ոչնչացմանը, ռուսախոս բնակչության հալածանքներին, այդ երկրում ռուսական ինքնության ոչնչացմանը։ Դրա վառ օրինակն է այն, որ ՄԱԿ ԳԱ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը պատրաստ է ելույթ ունենալ ցանկացած լեզվով՝ բացի ռուսերենից, որովհետև վախենում է հալածանքների ենթարկվել սեփական կառավարության կողմից»,- ասել է հերթական Մարիան։