‘
Ռուսաստանի Դաշնային խորհուրդը վավերացրել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշենք, որ ավելի վաղ պայմանագիրը վավերացրել էին Հայաստանի ԱԺ-ն և Ռուսաստանի Պետդուման: Եթե մինչ տարեվերջ պայմանագիրը վավերացվի Ղազախստանի և Բելառուսի խորհրդարաններում՝ Հայաստանը 2015 թ. հունվարի 1-ից կդառնա ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ:
‘