ՌԴ դեպանատուն․ Մոսկվայի մեկուսացման մասին պնդումները քննադատության չեն դիմանում

109

Ռուսաստանի մեկուսացման սաստկացման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության պնդումները քննադատության չեն դիմանում և ամերիկյան գործիչների «բորբոքված երևակայության» արդյունքն են։

Այդ մասին ասվում է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան՝ երկուշաբթի հրապարակված մեկնաբանություններում։

«Ուշադրություն դարձրինք  պետքարտուղարության մամուլի ծառայության պնդմանը, թե մեր երկիրը, իբր, «իզգոյ» է դառնում, իսկ ռուսաստանյան շփումներն էլ ուղղված են նրան, որ «զսպեն մեր դեմ զայրույթի ալիքը»,- ասվում է ռուսաստանյան դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ։- Այս հայտարարությունները քննադատության չեն դիմանում։ Ռուսաստանի ղեկավարությունն ակտիվորեն ներգրավված է միջազգային գործերում։ Դրա հերթական հաստատումը արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի աֆրիկյան հագեցված շրջագայությունն է»,- նշել են դիվանագետները։

Լավրովը երկուշաբթի աշխատանքային այցով ժամանել է Ուգանդա։ Դա աֆրիկյան շրջագայության ընթացքում երրորդ երկիրն է, ուր այցելում է նախարարը։ Դրանից առաջ նա եղել է Եգիպտոսում և Կոնգոյի Հանրապետությունում։ Մինչև հուլիսի 28-ը ռուսաստանցի նախարարը կայցելի նաև Եթովպիա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌոնալդուն վերադարձել է Մանչեսթեր
Հաջորդ հոդվածըԹրաս․ Լոնդոնը պատրաստ չէ ուղղակի միջամտել հակամարտությանը