«Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների պայթեցումները Ռուսաստանը դասակարգում է որպես միջազգային ահաբեկության ակտ։
Այդ մասին ասվում է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Իգոր Գիրենկոյի՝ չորեքշաբթի հրապարակված մեկնաբանություններում։
«Միջադեպը որակում ենք որպես միջազգային ահաբեկության ակտ, որը բազմակողմանի և անկախ հետաքննության կարիք ունի»,- մեկնաբանության մեջ նշում է ռուսաստանյան դիվանագիտության մամուլի քարտուղարը։
«Միացյալ Նահանգներին, որը հավակնում է «վերջին ատյանի ճշմարտության» աղբյուրի դերակատարմանը, չէր խանգարի մեր հասցեին դատարկ մեղադրանքներից անցնել գործի։ Թեկուզ փորձել ապացուցել գազատար խողովակաշարերի պայթյուններին իրենց առնչություն չունենալը»,- ընդգծել է Գիրենկոն։
Փոխանցում է tass.ru-ն։