Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն, կոչ անելով ստեղծել միջազգային տրիբունալ՝ Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ, ջանում է ստանալ ԱՄՆ իշխանությունների աջակցությունը։
Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը։
«Միջազգային պաշտոնյան նման մեկնաբանություններով ակնհայտորեն փորձում է նվաճել իր վաշինգտոնյան տերերի բարեհաճությունը՝ ԱՊԿ-ում իր անձի նկատմամբ ներքին հետաքննության համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը տեղադրվել է դիվանագիտական ներկայացուցչության Telegram-ալիքում։
Դիվանագետները նշել են, թե իրենք ինչ-որ չեն հիշում, որ Ալմագրոն 2014 թ․ հանդես գար «Ուկրաինայի նացիոնալիստական իշխանությունների «մայդանային» հանցանքների», Դոնեցկի և Դոնբասի գնդակոծությունների քննադատությամբ։
«Արդյոք ժամանակը չէ՞, որ տարածաշրջանի հնագույն կառույցի ղեկավարը կենտրոնանա Արևմտյան կիսագնդի համար կենսական նշանակության հարցերի, մասնավորապես՝ միգրացիայի, տնտեսության հետկովիդյան վերականգնման, կազմակերպված հանցավորության և թմրաթրաֆիկի դեմ պայքարի ուղղությամբ։ Իսկ գուցե ժամանակն է՝ գտնելու կազմակերպության մեկ ա՞յլ ղեկավարի»,- ընդգծել են ՌԴ դեսպանատանը։
Փոխանցում է tass.ru-ն։