‘ՌԴ դեսպանատուն. Հանցագործությունն իրականացնողները պետք է ամենախիստ պատժին արժանանան ‘

841

Հայաստանում ՌԴ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է այսօր Գյումրիում տեղի ունեցած սարսափելի սպանությանը: Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ինքնակամ լքած զինվորականը այսօր Գյումրում սպանել է Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը բնակվող 6 անձանց։

Ոստիկանությունը որոնում է զինվորական Վալերի Պրեմյակովին:

Այդ կապակցությամբ ՌԴ դեսպանատան կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է. «Ցնցված ենք Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ողբերգությամբ: Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Ցավակցում ենք սպանվածների հարազատներին եւ բարեկամներին:

Այդ դաժան հանցագործությունն իրականացնողները պետք է ամենախիստ պատժին արժանանան:

Տվյալ պահին Հայաստանի հանրապետության եւ Ռուսաստանի դաշնության պատկան մարմինները իրականացնում են անհրաժեշտ քննչական գործողությունները՝ կատարվածի օբեկտիվ եւ համակողմանի քննություն իրականացնելու նպատակով: Քննչական մարմինները համակարգում են իրենց ջանքերը՝ Հայաստանի տարածքում 102-րդ ռազմաբազայի տեղակայման պայմանների վերաբերյալ Համաձայնագրին լիակատար համապատասխանությամբ»: 

Նախորդ հոդվածը‘ՌԴ դեսպանատան հայտարարությունը Գյումրի սպանության մասին’
Հաջորդ հոդվածը‘Կադիրովը դատապարտել է Արևմուտքի երկակի չափորոշիչները ահաբեկչության դեմ պայքարում’