Քիշնևում Ռուսաստանի դեսպան Օլեգ Վասնեցովը հրավիրվել է Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի նախարարություն՝ «Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում», ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերում հանրաքվեների կապակցությամբ։
«Նախարար Նիկոլայ Պոպեսկուն կարգադրել է հրավիրել Քշնևում Ռուսաստանի Դաշնության դեսպան Օլեգ Վասնեցովին՝ մեր երկրի դիրքորոշումը հայտնելու համար Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքների ապօրինի անեքսիայի կապակցությամբ»,-ասվում է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նախարարությունում հավելել են, որ Մոլդովան չի ճանաչում հանրաքվեների արդյունքները և «վճռականորեն դատապարտում է» ՌԴ-ին նոր տարածքների բռնակցումը։
Փոխանցում է tass.ru-ն։