ՌԴ դեսպանն ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային տերությունների բախում հրահրելու համար

226

Վաշինգտոնի գործողությունները իրադրությունը մղում են բախման խոշորագույն միջուկային տերությունների միջև, ըստ երևույթին՝ արևմտյան երկրները ստուգում են Ռուսաստանի ամրությունը։
Այդ մասին ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը գրել է իր հոդվածում, որը չորեքշաբթի հրապարակվել է  The National Interest  ամսագրի կայքում։

«Այսօր ակնհայտ  փաստ է ԱՄՆ-ի ուղղակի ներգրավվածությունը կիևյան ռեժիմի ռազմական գործողություններում։ Բացահայտորեն աճում են մահացու զենքի մատակարարումները։ Կիևին հետախուզական տվյալներ են տրամադրվում։ Համատեղ գործողություններ են ծրագրվում ընդդեմ ռուսաստանյան Զինված ուժերի։ Ուկրաինացիներին ռազմական արվեստ են ուսուցանում նատօական տեխնիկայի վրա»,- նշել է դիվանագետը։

«Այնպիսի տպավորություն է, որ ստուգում են Ռուսաստանի ամրությունը։ Ուզում են պարզել, թե մեր համբերությունը որքան կդիմանա բացահայտ թշնամական գործողություններին ու հարձակումներին։ Ըստ էության՝ Վաշինգտոնը իրավիճակը մղում է բախման խոշորագույն միջուկային տերությունների միջև, ինչն անկանխատեսելի հետևանքներով է հղի»,- ընդգծել է Անտոնովը։ Դիվանագետը շեշտել է, որ ցանկացած ամերիկացի կհամաձայնի, որ չի կարելի թույլ տալ Կարիբյան ճգնաժամի դեպքերի կրկնություն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊՍԺ-ի նախագահը խոսել է Սուպերլիգայի մասին
Հաջորդ հոդվածըՌԴ-ն պահանջում է պարզել խողովակաշարերի վրա գրոհի հանգամանքները