ՌԴ դեսպան․ Ճապոնիայի հայտարարությունները տարակուսանք են հարուցում

78
BELGRADE, SERBIA – OCTOBER 10, 2021: Serbia's President Aleksandar Vucic gives a joint news conference with Russia's Foreign Minister Sergei Lavrov following their talks. Russian Foreign Ministry/TASS Ñåðáèÿ. Áåëãðàä. Ïðåçèäåíò Ñåðáèè Àëåêñàíäàð Âó÷è÷ âî âðåìÿ ñîâìåñòíîé ïðåññ-êîíôåðåíöèè ïî èòîãàì âñòðå÷è ñ ìèíèñòðîì èíîñòðàííûõ äåë Ðîññèè Ñåðãååì Ëàâðîâûì. Ïðåññ-ñëóæáà ÌÈÄ ÐÔ/ÒÀÑÑ

Ճապոնական կողմի հակառուսաստանյան հայտարարությունները Զապորոժյան ԱԷԿ-ի իրավիճակի առիթով, նաև՝ իբր,ՌԴ-ի կողմից միջուկային զենք կիրառելու վերաբերյալ, տարակուսանք են հարուցում։

Այդ մասին ասվում է Տոկիոյում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Գալուզինի՝ հինգշաբթի տարածված հայտարարության մեջ։

«Կցանկանայինք հիշեցնել, որ ռուսաստանյան սկզբունքային դիրքորոշումը միջուկային պատերազմ թույլ չտալն է։ Հենց մեր երկիրն է նախաձեռնել միջուկային զենք ունեցող հինգ պետությունների առաջնորդների՝ հունվարի 3-ին ընդունված համատեղ հատարարությունը՝ միջուկային պատերազմը կանխարգելելու և սպառազինության մրցավազք թույլ չտալու վերաբերյալ, որում նաև հաստատել է, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, ուստի երբեք դա չպետք է սանձազերծվի։ Ընդ որում՝ զարմանալի է այն փաստը, որ ճապոնական իշխանությունները և լրագրողները կարծես թե մոռացել են այն մասին, թե ռազմական հակամարտությունում  ով և երբ է առաջինն օգտագործել ատոմային մարտական արկեր, և աշխարհի տերություններից որն ունի զանգվածային ոչնչացման զենքերի բոլոր տեսակներն օգտագործելու փորձ։ Ավելին, հենց Միացյալ Նահանգներն է այն միակ պետությունը, որը միջուկային զենք է տեղադրել իր ազգային տարածքից դուրս»,- նշել է դիվանագետը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիան ուզում է ԱՄՆ-ից գազ գնել ավելի շահավետ պայմաններով
Հաջորդ հոդվածըԶախարովան Բայդենի ելույթը «անպարկեշտ» է անվանել