ՌԴ դեսպան․ Ռուսաստանի ընդդիմախոսները պատրաստ չեն հրաժարվել միաբևեռ աշխարհակարգից

428

Ռուսաստանը ձգտում է միջազգային խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով։ Սակայն նա բախվում է ընդդիմախոսների դիմադրությանը, որոնք պատրաստ չեն հրաժարվել միաբևեռ աշխարհակարգից, հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը՝ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ ընդունելության ժամանակ իր ելույթում։

«Մեր փառապանծ զինվորներն ու սպաները պաշտպանել են հայրենիքը Բորոդինոյի դաշտում։ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում նրանք ջախջախիչ պարտության են մատնել նացիզմը։ Հիմա էլ նրանք շարունակում են փրկել ոչ միայն Ռուսաստանը, այլև գլոբալ անվտանգությունը դարչնագույն ժանտախտից, որն արմատներ է գցել ուկրաինական հողում»,- ասել է դիվանագետը։

Ըստ նրա՝ մեծ տերությունների միջև անվստահության մակարդակի ճեղքվածքը հսկայական է, և այդ պառակտումը վտանգավոր մարտահրավերների և սպառնալիքների է հանգեցնում, որոնցից գլխավորներն են ահաբեկությունը և զանգվածային զենքի տարածումը։

«Ժամանակը ցույց կտա, թե մեր ընդդիմախոսները որքանով են ընդունակ սթափ դատելու՝  հրաժարվելով բաժանարար գծեր ստեղծելուց և սկսելով աշխատել ռազմավարական կայունությունը վերականգնելու ուղղությամբ, որն այսօր անհրաժեշտ է՝ ինչպես երբեք»,- ասել է Անտոնովը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉինաստանը հրապարակել է առաջարկներ Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու վերաբերյալ
Հաջորդ հոդվածըԱվստրալիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ փոխվարչապետների և պատրիարք Կիրիլի դեմ