Միացյալ Նահանգների կողմից զենքի շարունակվող մատակարարումներն Ուկրաինային սոսկ ավելի են ձգում հակամարտության զսպանակը և մեծացնում էսկալացիայի սպառնալիքը՝ անկանխատեսելի հետևանքներով։
Այդ մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին։
«Սակայն Վաշինգտոնի իշխող շրջանակները, Ռուսաստանը թուլացնելու մտքից կուրացած, առաջվա պես ընդունակ չեն սթափ գնահատել իրենց քայլերի վտանգավորությունն ամբողջությամբ»,- հավելել է դեսպանը։
«Ըստ էության՝ իր սադրիչ քայլերով Վաշինգտոնը Կիևի ռեժիմին մղում է խաղաղ բնակչության զանգվածային սպանության։ Ի հավելումն այս ամենի՝ այստեղ խրախուսում են ԱՄՆ-ից վարձկանների շարունակվող մեկնումն Ուկրաինա։ Նման պահվածքը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում երկու խոշորագույն միջուկային տերությունների հարաբերություններում»,- հավելել է դիվանագետը։
Փոխանցում է tass.ru-ն։