‘ՌԴ դեսպան. Հարկավոր է Հայաստանի մասնակցության գաղափարը եվրասիական ինտեգրացիոն նախագծին դարձնել ավելի գրավիչ’

739

Հարկավոր է Հայաստանի մասնակցության գաղափարը եվրասիական ինտեգրացիոն նախագծին դարձնել ավելի գրավիչ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, ելույթ ունենալով «Եվրասիական ԶԼՄ-ներ. Կոնտենտի առաջխաղացման և ձևավորման տեխնոլոգիաները» լրագրողական վարպետության դպրոցի բացման արարողությանը, որը կազմակերպվել էր «Հյուսիս-Հարավ» (Մոսկվա) քաղաքագիտական կենտրոնի կողմից:

Ռուս դիվանագետը նշել է, որ այսօր հայկական լրատվամիջոցներում քիչ չեն այնպիսիները, ովքեր եվրասիական նախագծին երկրի մասնակցության հեռանկարների առումով ունեն կասկածներ, հետևաբար, հարկավոր է ակտիվորեն աշխատել, որպեսզի այդ գաղափարն ավելի գրավիչ դարձնել երկրի ողջ բնակչությանը, «հանգստացնել կասկածողներին և համոզել հոռետեսներին»:

Վերջին տարիները գլոբալ ինտեգրման տարիներ դարձան ողջ աշխարհում, և եվրասիական ինտեգրացիոն նախագիծը հանդիսանում է ամենադինամիկ զարգացողներից մեկը: Մենք հույս ունենք, որ Եվրասիական միությունը շուտով կդառնա ետխորհրդային տարածաշրջանի ինտեգրացիոն մակարդակի տնտեսական և արտաքին քաղաքական մի նոր բազիս, և, հնարավոր է` նաև ուժի համաշխարհային մի նոր կենտրոններից մեկը»,-հայտարարել է Վոլինկինը:

Այս համատեքստում նա ընդգծել է, որ ԶԼՄ-ներ կարևորագույն խնդիրը համապարփակ և օբյեկտիվ ինֆորմացիայի տրամադրումն է` այդ նախագծին մասնակցելու առավելությունների ու հեռանկարների մասին: Դեսպանը վստահ է, որ դա անհնար է անել առանձ միասնական տեղեկատվական դաշտ ստեղծելու և  ԶԼՄ-ների ակտիվ գործունեության, հատկապես, եթե հաշվի առնենք ինֆորմացիոն այն հակազդեցությունը, որը եվրասիական ինտեգրացիոն նախագծին ցուցաբերվում է ինչպես մեր գլոբալ մրցակիցների, այնպես էլ տարբեր կարգի ազգայնականների կողմից, նշել է նա:

«Ցուցադրական են Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի օրինակները, որտեղ բնակչության ավելի քան կեսի կողմից աջակցվող` Մաքսային միությանն ինտեգրվելու գաղափարը գերիշխող չդարձավ, ի տարբերություն Բրյուսելի այլընտրանքային խոստումներին, որոնք բավականին կասկածելի են ադ ազգային տնտեսությունների համար»,-հիշեցրել է Վոլինկինը: «Պատճառներից մեկն էլ մեր ԶԼՄ-ների անբարարար ինֆորմացիոն ակտիվությունն էր, մասնավորապես, եվրասիական ինտեգրացիոն նախագծի պոզիտիվ կերպարի բացակայությունը»,-ասել է դիվանագետը:

Վոլինկինը նաև բարձր է գնահատել այն ջանքերը, որոնք Հայաստանը «գործադրում է, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը միանալու և Եվրասիական տնտեսական տարածության ձևավորմանը մասնակցելու իր պատմական ընտրությունից հետո»: 

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Վագոնավարին է պետք փոխել’
Հաջորդ հոդվածը‘«Հարցազրույց Հայաստանի հետ». Մարինե Պետրոսյան. Լավատես եմ, որովհետև գիտեմ հայաստանցու ուժը’