ԵԽ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության կարծիքով՝ Եվրախորհրդի բանաձևը՝ Ռուսաստանը «ահաբեկչության հովանավոր» ճանաչելու վերաբերյալ, անհեթեթ է։
«Եվրապատգամավորները անդամ պետություններին միտք են հուշել՝ Եվրամիության նորմատիվ-իրավական բազա ստեղծել՝ երկրները դասակարգելու որպես «ահաբեկչության հովանավորներ կամ ահաբեկչական մեթոդներ օգտագործողներ»։ Որպեսզի ոչ մեկի մոտ կասկած չառաջանա, թե կոնկրետ ում մասին է խոսքը, եվրամայրաքաղաքներին կոչ է արվում նշված «սև ցուցակում» ներառել Ռուսաստանը։ Նման «առաջարկի» անհեթեթությունը կարող է ակնհայտ չլինել միայն այն եվրապատգամավորների համար, ովքեր առաջարկել են դա»,- ասվում է մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ։
Մշտական ներկայացուցչությունն ընդգծում է, որ «եվրապատգամավորների առաջադրած խնդիրը չափազանց պարզ է՝ ցանկացած գնով սաստկացնել դիմակայությունը Ռուսաստանին», և նշում է, որ դա արվում է ի հաշիվ այն քաղաքացիների բարեկեցության, ովքեր իրենց մաշկի վրա զգում են հակառուսաստանյան պատժամիջոցների բացասական ազդեցությունը։
Փոխանցում է tass.ru-ն։