ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 7–րդ փաթեթը` շաբաթվա ընթացքում

323

ԵՄ-ում պատրաստվում են շաբաթվա ընթացքում  ներկայացնել և ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթներորդ փաթեթը, հաղորդել է Evractiv կայքը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետների։

Նշվում է, որ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների նախապատրաստումը պատժամիջոցների նոր փաթեթին կվերսկսվի հինգշաբթի և ուրբաթ։ Միջոցառումները, հավանաբար, ԵՄ անդամ պետությունները կընդունեն հաջորդ շաբաթվա կեսերին, հաղորդել են եվրոպացի դիվանագետները։

Կայքի տեղեկություններով՝ նոր պատժամիջոցների փաթեթում կընդգրկվի ռուսաստանյան ոսկու ներկրման արգելքը, կընդլայնվի Ռուսաստան արտահանվող կրկնակի նշանակության ապրանքների ցուցակը, ինչպես նաև ՌԴ իշխանությունների հետ կապեր ունեցող անձանց և ընկերությունների ցանկը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրասը խոստացել է ավելացնել ռազմական ծախսերը
Հաջորդ հոդվածըԶախարովան` Թրասի հիվանդագին հավակնությունների մասին