‘ՌԴ-ի կողմից Հելսինկյան սկզբունքները խախտելու վերաբերյալ բանաձևի նախագիծը մտցվել է ԵԱՀԿ ԽՎ օրակարգ’

780

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 23-րդ լիագումար նիստի օրակարգում ընդգրկվել է բանաձևի նախագիծ՝ Ռուսաստանի կողմից Հելսինկյան սկզբունքները խախտելու վերաբերյալ: Փաստաթուղթը, որը դատապարտում է Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում, պատրաստել է ամերիկացի խորհրդարանական Բենջամին Քարդինը:

Ավելի վաղ, ելույթ ունենալով կազմակերպության Մշտական հանձնաժողովում, ռուսաստանյան պատվիրակության անդամ, Պետդումայի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովն առաջարկել է նստաշրջանի օրակարգից հանել տվյալ բանաձևի նախագիծը: «Կարծում ենք, որ այդ կետը սադրիչ է, և առաջարկում ենք այն հանել նստաշրջանի օրակարգից»,- ընդգծել է նա:

ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան, իր հերթին, հայտարարել է, որ Ադրբեջանը նույնպես հանդես է գալիս նստաշրջանի օրակարգում Ռուսաստանի վերաբերյալ այդ բանաձևը մտցնելու դեմ: Ըստ ադրբեջանցի պատգամավորի՝  նման բանաձևը պետք է ներառի այնպիսի կետեր, որոնք վերաբերում են ոչ միայն Ուկրաինային, այլև Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի հակամարտություններին: Մուրադովան առաջարկել է բանաձևի նախագիծը հանել օրակարգից: Նրա կարծիքով՝ տարբերակներից մեկը կարող է լինել փաստաթղթի լրամշակումը՝«այն Հելսինկյան ամփոփիչ ակտի ստորագրման 40-ամյակին ներկայացնելու և ընդունելու նպատակով»: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Լավրով. ՄԱԿ-ի ԱԽ-ում ոչ բոլորն են պատրաստ ԻԼԻՊ-ը ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում’
Հաջորդ հոդվածը‘Կոլումբիա — Ուրուգվայ. Ով կհաղթի այս խաղում’