Եվրախորհրդարանի և ԵՄ այլ ինստիտուտների ցանակացած փորձ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն շրջանցելով՝ ինչ-որ տրիբունալ ստեղծելու Ռուսաստանի դեմ, դատապարտված է ձախողման։
Այդ մասին ասվում է ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության՝ հինգշաբթի տարածված մեկնաբանություններում՝ Եվրախորհրդարանի կողմից «Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունների վերաբերյալ տրիբունալ ստեղծելու» մասին բանաձև ընդունելու առթիվ։
«Հարկ է հիշեցնել եվրապատգամավորներին, որ ո՛չ Եվրամիությունը, ո՛չ նրա անդամ պետությունները, իրավազոր չեն միջազգային դատարան ստեղծելու՝ միջազգային իրավունքով անձեռնմխելիությամբ օժտված երրորդ երկրների առաջնորդների քրեական հետապնդման նպատակով։ Նման լիազորություն ունի բացառապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որը հիմնական պատասխանատվությունն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության պաշտպանության հարցում։ ԵՄ-ի փորձերը՝ միջազգային տրիբունալ ստեղծել՝ շրջանցելով ՄԱԿ-ի ԱԽ-ն, դատապարտված են ձախողման։ Եվ Բրյուսելում դա հրաշալի հասկանում են, սակայն ջանասիրաբար լռության են մատնում»,- ասվում է մշտական ներկայացուցչության մեկնաբանության մեջ։
Փոխանցում է tass.ru-ն։