‘ՌԴ կառավարության անդամներից յուրաքանչյուր հինգերորդը ծխում է’

712

Ռուսաստանի օրենսդիր մարմինը դրական գնահատական է տվել հակածխախոտային օրինագծին, համաձայն որի՝ 2015 թվականի դրությամբ ՌԴ-ում ծխելն արգելված կլինի բոլոր հասարակական վայրերում, այդ թվում՝ բոլոր սրճարաններում և ռեստորաններում:

Ռուսաստանի վարչապետ Դ. Մեդվեդևը, ի մի բերելով նիստի ժամանակ  տեղի ունեցած բանավեճի արդյունքները, նշել է, որ կառավարությունում ծխում է յուրաքանչյուր 5-րդը, ինչը տոկոսային հարաբերակցությամբ ավելի քիչ է, քան ողջ երկրի ցուցանիշը (երկրի մասշտաբներով ծխում է յուրաքանչյուր երրորդ բնակիչը):

Հակածխախոտային օրինագիծը, որը կառավարության դիտարկումից հետո կփոխանցվի Պետդումա, նախատեսում  է ծխախոտի կիրառման արգելքի փուլային ներդրում:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին մեկնաբանել է թանկարժեք կահույքի ծագումը’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի նախկին չեմպիոնը բանտում 11 տարի նստելուց հետո վերադառնում է ռինգ’