‘ՌԴ կառավարությունը Վ.Պուտինին կառաջարկի ստորագրել ԵԱՏՄ–ին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը’

936

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը ստորագրելու առաջարկը ՌԴ նախագահին ներկայացնելու հարցը ներառվել է ռուսական կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Այս մասին ասվում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում։

«Հիշյալ պայմանագիրը ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանների շուրջ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պայմանավորվածությունները սահմանող հիմնարար փաստաթուղթ է»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից։  

Նախորդ հոդվածը‘Դիեգո Սեմեոնեի թիմի ոգին բարձր է ‘
Հաջորդ հոդվածը‘Համանախագահների այց Սոչի նախատեսված չէ’