‘ՌԴ Կիրովի շրջանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից մահացել է 2 հայ’

635

Նոյեմբերի 4-ին, ժամը 07.00-ին, ՌԴ Կիրովի շրջանի Սլաբոդյան-Բելայա Խոլունիցա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունը,  «ՈՒազ» և «ՎԱԶ-2114» մակնիշների ավտոմեքենաները բախվել են, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:

«ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայից փրկարարները դուրս են բերել 5 այրված դի, «ՈՒԱԶ»-ից` 2 տուժածների, ովքեր ստացել են տարբեր վնասվածքներ:

Մահացածներից 2-ը հայազգի են (Դավթյան Քրիստինե Մհերի` ծնված 1990 թ., Դավթյան Ելենա Գենադիի` ծնված 1965 թ.), որոնք ունեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, գրանցված են Օմուտնինսկ քաղաքում:

Ըստ նախնական տվյալների՝ ՃՏՊ-ի մեղավոր է հանդիսանում «ՈՒազ»-ի վարորդը, ով դուրս էր եկել հանդիպակաց ուղի: Դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանությունը և ԱԻՆ աշխատակիցները: Դեպքի մանրամասները ճշտվում են:

Նախորդ հոդվածը‘Դեսպան. Ռուսաստանի գերիշխող դիրքը դժվարացնում է ինտեգրացիոն գործընթացները’
Հաջորդ հոդվածը‘Աբխազիայում տեղի կունենա Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցու օծման արարողությունը’