ՌԴ ԱԴԾ-ն կանխել է ևս մեկ ահաբեկչական գործողություն

366

Ռուսաստանի ԱԴԾ-ն կանխել է Բրյանսկի տրանսպորտային տերմինալում ահաբեկչական գործողությունը, որը նախապատրաստել էին ուկրաինական հատուկ ծառայությունները։ Ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի, որը ժամանել է Կիևից՝ Էստոնիայով, հաղորդել են Ռուսաստանի ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնից։

«Ուկրաինայի քաղաքացին, ծնված 1967 թ․, ՈՒԱԾ առաջադրանքով Կիևից, Էստոնիայի տարանցիկ ճանապարհով, ժամանել է Ռուսաստանի սահմանամերձ շրջաններից մեկը, որտեղ վարձակալել է ուկրաինական հատուկ ծառայությունների նախապատրաստած գաղտնի կացարանը՝ պայթուցիկ սարքերի բաղադրամասերով»,- տեղեկացրել են Կենտրոնում։

«Ձերբակալվածը զղջում է արարքի համար և համագործակցում է հետաքննության հետ»,- նշվում է ԱԴԾ-ի հաղորդագրության մեջ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲայդենը Զելենսկուն խնդրել է այլևս չգանգատվել, թե ԱՄՆ օգնությունը բավարար չէ
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ի պահվածքը նման է յոթ ուլիկների հեքիաթի գայլին