ՌԴ ՀԴԲ-ն պարզել է Ղրիմի կամրջի պայթյունի կազմակերպչին

415

Ղրիմի կամրջի վրա ահաբեկչական գործողության կազմակերպիչը Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է, պայթուցիկը բերել են Օդեսայից՝ Բուլղարիայով, Վրաստանով և Հայաստանով, ТАСС-ին տեղեկացրել են ՀԴԲ-ի Հանրային կապերի կենտրոնում։

Ինչպես նշել են ՀԴԲ-ում՝ հղում անելով հետաքննության տվյալներին, պայթուցիկ սարքը  22 770 կգ ընդհանուր քաշով 22 տարաների մեջ են տեղավորել, թոփերի նման  փաթաթել են շինարարական պոլիէթիլինային թաղանթով  և օգոստոսի սկզբին Օդեսայի նավահանգստից ուղարկել են բուլղարական Ռուսե՝ Balex Capital S.A.-ի (Ռուսե) և «Տրանսգոլիստիկ УА» (Կիև) միջև կնքված պայմանագրի համաձայն։

ՀԴԲ-ն ձերբակալել է ահաբեկչական գործողության ութ մասնակցի։ «Ներկա պահին քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ռուսաստանի հինգ քաղաքացի, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացի, որոնք մասնակցել են հանցագործության կազմակերպմանը»,- հայտնել են Հանրային կապերի կենտրոնում։

Ըստ Կենտրոնի տվյալների՝ բեռը Բուլղարիայից Վրաստանի Փոթի նավահանգիստ, ապա Հայաստան ուղարկելու կազմակերպմանը մասնակցել են Ուկրաինայի քաղաքացիներ Դենիս Կովաչը՝ 1979 թ․ ծնված, Միխայիլ Ցյուրկալը՝ 1975 թ․ ծնված, Ռոման Սոլոմկոն՝ 1971 թ․ ծնված, Վրաստանի քաղաքացիներ, Լևան անունով մի բրոքեր, Սանդրո Ինոսարիձեն և Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը՝ 1985 թ․ ծնված։

Սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 3-ը Երևանում, «Տրանսալյանս» տերմինալում, բեռը մաքսազերծել են ԵԱՏՄ կանոնների համաձայն, փաստաթղթերը փոխվել են, որից հետո ուղարկողն արդեն դարձել է «ГУ АР ДЖИ ГРУП» ՍՊԸ-ն (Հայաստանի Հանրապետություն, Ալավերդի), իսկ հասցեատերը՝ «Լիդեր» ՍՊԸ-ն (Մոսկվա)։ Այնուհետև բեռը Վրաստանում գրանցված DAF բեռնատարով հոկտեմբերի 4-ին «Վերին Լարսի» անցակետով հատել է վրաց-ռուսական սահմանը և հասցվել ու բեռնաթափվել Կրասնոդարի մարզի Արմավիրի բազայում։

Հոկտեմբերի 7-ին Ուկրաինայի քաղաքացիների մասնակցությամբ բեռի փաստաթղթերը կրկին փոխվել են, որպես ուղարկող՝ նշվել է Ուլյանովսկում գրանցված մի ՍՊԸ, իսկ հասցեատերը՝ Ղրիմում գոյություն չունեցող մի ֆիրմա։ Նույն օրը տարաները բեռնել են ռուսաստանցի Մահիր Յուսուբովի բեռնատարի մեջ, որը մեկնել է Սիմֆերոպոլ, իսկ հոկտեմբերի 8-ին, ժամը 06։03, Ղրիմի կամրջով ընթանալիս պայթյուն է իրականացրել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Բրեստը» հեռացրեց Միշել Տեր-Զաքարյանին
Հաջորդ հոդվածըՄխիթարյանը «Բարսելոնայի» դեմ կխաղա հարձակողական կիսապաշտպանի դիրքում