‘ՌԴ ՀԴԲ-ում Կադիրովի թիկնապահների պատճառով գործադուլ են անում ‘

657

ՌԴ ՀԴԲ կենտրոնական ապարատի բաժիններից մեկում աշխատողները հրաժարվել են աշխատանքի դուրս գալ՝ ի նշան բողքի այն բանի դեմ, որ կալանքից ազատ են արձակվել առևանգման, շորթման և խոշտանգումների մեջ մեղադրվող չեչեն ոստիկանները:   «Новая газета»-ի փոխանցմամբ՝  այդ մասին տեղեկացրել են ՀԴԲ-ի աշխատակիցները, սակայն ապստամբների անուններն ու ստորաբաժանումները չեն հաղորդվում: Սպաները թերթի թղթակցին հայտնել են, որ իրենք պատրաստ են ազատվել աշխատանքից: Ըստ ՀԴԲ աշխատակիցների՝ ղեկավարությունը չեչենների ազատ արձակումը բացատրել է նրանով, որ հրամայված է «մինչև Սոչիի օլիմպիական խաղերի ավարտը Կադիրովի շրջապատին ձեռք չտալ»: Ռամզան Կադիրովի անունը շոշափվում է, քանի որ քրեական գործով անցնող անձանց թվում կան Չեչնիայի հանրապետական ՆԳՆ վարչության աշխատակիցներ, որոնք գործուղված են եղել Մոսկվա՝ Չեչնիայի ղեկավարի և նրա հարազատների պահպանությունն ապահովելու նպատակով:

Կադիրովի թիկնապահները մոսկովյան մեկուսարանից ազատ են արձակվել մարտ ամսին. նրանց կալանքը փոխարինվել է չբացակայելու ստորագրությամբ:

Քրեական գործի նյութերով՝ 10-12ամբաստանյալները 2011 թ. օգոստոսի 23-ին Մոսկվայում առևանգել էին Վրաստանի մի քաղաքացու, որից խոշտանգումների միջոցով խլել էին Lexus Ix 570 ավտոմեքենան: Առևանգվածին պահել էին գործարար Նաբի Մ.-ի մերձմոսկովյան տանը. ՀԴԲ-ի օպերատիվ տվյալների համաձայն՝ այդ մարդը նախկինում գրոհային է եղել, իսկ այժմ նրա տանը «պարբերաբար պատանդներ են պահվում», փոխանցում է Lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյանի կարծիքով՝ հարկավոր է ականջալուր լինել հնչող պահանջներին’
Հաջորդ հոդվածը‘Ժնևյան բանակցությունների հերթական ռաունդում կքննարկվեն հակամարտության գոտիներում ազատ տեղաշարժման հարցերը’