‘ՌԴ մշակույթի նախարարը կարծում է, թե ռուսներն ավելորդ քրոմոսոմ ունեն’

893

Ռուսաստանի ինտերնետ-հանրությունն ակտիվ կերպով քննում է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմդիր Մեդինսկու հարցազրույցը, որում նա հայտարարել է, որ ռուս ժողովուրդը «մեկ ավելորդ քրոմոսոմ ունի»: Հարցազրույցը լույս է տեսել դեռեւս նախորդ հոկտեմբերին Սան-Ֆրանցիսկոյում հրատարակվող «Ռուսական կյանք» պարբերականում:

«Ես կարծում եմ, որ բոլոր այն աղետներից հետո, որ տեղացել են Ռուսաստանի վրա քսաներորդ դարում՝ սկսած առաջին համաշխարհայինից մինչեւ վերակառուցում, այն, որ Ռուսաստանը դեռ գոյություն ունի եւ զարգանում է, խոսում է այն մասին, որ մեր ժողովուրդը ավելորդ քրոմոսոմ ունի», — ասել է նախարարը հարցազրույցի ընթացքում:

Համացանցի բազմաթիվ օգտատերեր, իմանալով Մեդինսկու այս հայտարարության մասին, նշել են, որ քրոմոսոմների կենտ քանակությունը «Դաունի սինդրոմի» նշան է: 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Պայթյունավտանգ «Ապահով Հայաստան»’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը նորից «ոնց որ լռիվ խառնել ա սաղ»’