‘ՌԴ նախագահը Օսվենցիմ այցելելու պաշտոնական հրավեր չի ստացել’

796

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Օսվենցիմ (Աուշվիցե)՝ համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյակի արարողություններին մասնակցելու, քանի որ պաշտոնական հրավեր չի ստացել, հայտարարել է Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Հիշատակի միջոցառումն Օսվենցիմում նախատեսված է հունվարի 27-ին: Reuters-ը նշել է, որ արտասահմանյան պատվիրակություններին հրավիրատոմսեր են ուղարկել կազմակերպիչները՝ Աուշվիցե-Բիրկենաու պետական թանգարանը և Օսվենցիմի միջազգային խորհուրդը, այլ ոչ թե Լեհաստանի կառավարությունը: Մինչդեռ թանգարանի ներկայացուցիչը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ ոչ մի անհատական հրավիրատոմս չի ուղարկվել, պարզապես՝ կազմակերպիչները տեղեկացրել են ԵՄ անդամ երկրների և ֆինանսապես հուշահամալիրին աջակցող երկրների դեսպանատներին, որ միջոցառումը տեղի է ունենալու հունվարի 27-ին, և խնդրել են տեղյակ պահել, թե արդյո՞ք նրանք ուղարկելու են իրենց պատվիրակությունները, և ի՞նչ մակարդակով: Այդպիսի հարցում, ըստ թանգարանի ներկայացուցչի պնդման, ուղարկվել է նաև Ռուսաստանին, սակայն, ըստ երևույթին, Կրեմլին դա բավարար չի թվացել՝ առանց պաշտոնական դիվանագիտական հրավերի: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մերկել. Գերմանիայում այլատյացությունն ու ծայրահեղականությունը տեղ չունեն’
Հաջորդ հոդվածը‘Անտարկտիդայում կորել են պետդումայի պատգամավորներ Սիդյակինը և Սավչենկոն’