‘ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի որդին դժբախտ պատահարի զոհ է դարձել’

1334

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի ավագ որդին՝ Ալեքսանդրը, զոհվել է Արաբական Միացյալ Էմիրություններում: Ինչպես Лента.ру-ին հաղորդել են «Վնեշէկոնոմբանկում», որտեղ կրտսեր Իվանովը 2012 թվականից զբաղեցնում էր վարչության փոխնախագահի պաշտոնը, նոյեմբերի 3-ին նա խեղդվել է:

2005 թ. Ալեքսանդր Իվանովը Մոսկվայում դարձել էր ճանապարհային պատահարի մասնակից, որի արդյունքում զոհվել էր հետիոտնը՝ 68-ամյա Սվետլանա Բերիձեն: Սակայն քրեական գործը կարճվել էր, քանի որ փորձագետների եզրակացության համաձայն՝ «վարորդ Իվանովը տեխնիկապես հնարավորություն չի ունեցել կանխելու հետիոտնի վրաերթը»:

Նախորդ հոդվածը‘«Շանթ Հարությունյանի գործով» դատապարտյալներից մեկն ազատ է արձակվել. Նրա պատժի ժամկետը լրացել է’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի պաշտպանության նախարար է նշանակվել Մինդիա Ջանելիձեն’