ՌԴ նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդների թիվը կազմել է 33 մարդ։
Ընտրություններին մտադիր են մասնակցել կուսակցությունների ինը թեկնածու և 24 մարդ՝ ինքնառաջադրմամբ։
Այդ մասին հայտարարել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան հանձնաժողովի նիստում։
Նա հավելել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առայժմ ստացել է քաղաքական կուսակցությունների կողմից առաջադրվող ութ թեկնածուների, ինչպես և վեց ինքնառաջադրված թեկնածուների փաստաթղթերը։