‘ՌԴ նախագահ Պուտինը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան’

614

Դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստան:

Դելիում բանակցությունների ընթացքում քննարկվելու են երկկողմ առևտրին, Սիրիայում, Աֆղանստանում և Ուկրաինայում իրավիճակին վերաբերող հարցեր:

Ռուսաստանյան կողմը նաև մտադիր է քննարկել Հնդկաստանի և Մաքսային միության միջև ազատ առևտրի վերաբերյալ պայմանագիր ստորագրելու հնարավորության հարցը: Հայտնի չէ, թե այս կապակցությամբ ինչ են մտածում Մաքսային միության կազմի մեջ մտնող մյուս պետությունները: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Time ամսագիրը հայտարարել է Տարվա մարդուն’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն Ռուսաստանին կոչ է անում դուրս բերել զորքերը և փակել սահմանը’