‘ՌԴ ՆԳՆ. Աստրախանի քոլեջում հինգ հոգու պատանդ են վերցրել’

631

Աստրախանի կենտրոնում գտնվող Վոլգա-կասպյան ձկնորսական քոլեջում մի տղամարդ պատանդ է վերցրել հինգ հոգու և նախազգուշացրել, որ իր մոտ ռումբ կա, Интерфакc-ին հաղորդել են Ռուսաստանի ՆԳՆ մամլո կենտրոնից: «Ճշտված տվյալներով՝ պատանդ  է վերցվել հինգ հոգի, այդ թվում՝ երկու դասախոս, երկու ուսանող և պահապանը»,-հաղորդել են մամլո ծառայությունից: Մոտավորապես մեկ ժամ անց ՌԴ նախագահին կից երեխայի իրավունքների պաշտպան Պավել Աստախովը հայտարարել էր, որ տղամարդը բանակցություններից հետո բաց է թողել ուսուցչուհուն: Ըստ Աստախովի ունեցած տվյալների՝ պատանդ վերցնողը եվրոպական արտաքնով 25-26 տարեկան երիտասարդ է:

Եւս մեկ ժամ անց ՌԴ ՆԳՆ մամլո կենտրոնից հաղորդել են, որ պատանդներին ազատել են, իսկ չարագործը ձերբակալվել է, ոչ ոք չի տուժել:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի-Չեխիա հանդիպումը կսպասարկի Ռումինիայի մրցավարական անձնակազմը’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն՝ բանկի գովազդում. Տեսանյութ’