ՆԳՆ-ն հետախուզում է Տոմսկից լրագրող Անդրեյ Սերաֆիմովին, նշված է գերատեսչության կայքի տվյալների բազայում։ Չի ճշտվում, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով է հետախուզվում լրագրողը։
Սերաֆիմովը դեկտեմբերի 9-ին տեղեկացրել էր, որ իր դեմ գործ է հարուցվել 280․4 հոդվածի 2 մասով (պետության անվտանգության դեմ ուղղված գործունեության հրապարակային կոչեր, մինչև վեց տարվա ազատազրկում ), և նրա հարազատներին հարցաքննել են։ Նրա խոսքով՝ առիթը telegram-ալիքներից մեկում նրա գրառումն է եղել զինկոմիսարիատի ծանուցագրերի մասին։
Սերաֆիմովը հիշեցրել է, որ ժամանակին աշխատել է «Միացյալ Ռուսաստանի երիտասարդ գվարդիա» կազմակերպության ղեկավար կազմում, իսկ կազմակերպությունից հեռանալուց հետո սկսել է համագործակցել է «Մեդուզա» և «Новая газета» պարբերականների հետ, որոնք օտարերկրյա գործակալներ են ճանաչվել։
Սերաֆիմովը հիմա Ռուսաստանում չի ապրում, նա հանդես է եկել Ուկրաինայում ռազմական գործողությունների դեմ։