ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Պուտինի կալանքի օրդեր տված ՄՔԴ դատավորի նկատմամբ

208

Միջազգային քրեական դատարանի դատավոր Սերխիո Գոդինեսի նկատմամբ, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և մանկական օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի կալանքի օրդեր  է տվել, հետախուզում է հայտարարվել քրեական հոդվածով՝ ըստ Ռուսաստանի ՆԳՆ բազայի։

Միջազգային քրեական դատարանը մարտի 17-ին Վլադիմիր Պուտինի և երեխայի իրավունքների պաշտպան Լվովա-Բելովայի կալանքի օրդեր տվեց՝ ռազմական հանցագործությունների, մասնավորապես՝  բնակչության, այդ թվում՝ երեխաների անօրինական տեղահանության և Ռուսաստան տեղափոխելու մեղադրանքով։

Ռուսաստանի ՔԿ-ն մարտի 20-ին քրեական գործ  հարուցեց ՄՔԴ-ի դատախազ Կարիմ Ահմադ Խանի և դատավորներ Ռոզարիո Սալվատորե Այտալայի, Սերխիո Խերարդո Ուգալդե Գոդինեսի և Տոմոկո Ականեի նկատմամբ՝ համարելով, որ նրանց գործողություններն ապօրինի բնույթ են կրում, քանի որ ՌԴ նախագահին և մանկական օմբուդսմենին քրեական պատասխանատվության կանչելու հիմքեր չկան։

Նախորդ հոդվածըՊուտին․ Որոշ երկրներ փորձում են ԱՊՀ-ում խարխլել օրինական իշխանությունը
Հաջորդ հոդվածըԻսրայելի նախկին վարչապետ․ Նեթանյահուն զգացմունքային տեսակետից ոչնչացված է