‘
Ոստիկանությունը պարզել է 2013 թ. հունվարին Մեծ թատրոնի բալետի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի դեմ մահափորձի դրդապատճառը: ՆԳՆ-ի վարկածով՝ դա եղել է անձնական թշնամանքը Ֆիլինի և թատրոնի մենակատար Դմիտրիչենկոյի միջև:
Նախօրեին հայտնի դարձավ, որ ոստիկանությունը պարզել է Ֆիլինի վրա հարձակում գործած անձանց: Երեկ մոսկովյան ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել բալետի մենակատար Պավել Դմիտրիչենկոյի տանը: Այսօր ոստիկանությունից հայտնել են, որ ներկա պահին երեք կասկածյալներ, այդ թվում՝ Դմիտրիչենկոն, ներկայացել են մեղայականով և ձերբակալված են, հաղորդում է РБК –ն:
‘