Անօդաչուների՝ ահաբեկիչների ձեռքում հայտնվելու հեռանկարը մտահոգիչ է

180

Ռուսաստանն անհանգստացած է, որ ահաբեկիչները կարող են անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել, և կարող է խախտվել ահաբեկչական կազմակերպություններին մարտական նշանակության սպառազենք մատակարարելու արգելքը, չորեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ «Արրիայի բանաձևի» վերաբերյալ ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում իր ելույթում։

Ռուսաստանյան կողմը, նշել է մշտական ներկայացուցիչը, բազմիցս ուշադրություն է դարձրել աշխարհի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Աֆրիկայում, ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ զենքի էմբարգոյի ռեժիմի խախտումներին։

«Չի կարելի լռության մատնել ռազմական նշանակության արտադրանքը ահաբեկիչներին մատակարարելու խնդիրը,- ընդգծել է Նեբենզյան։- Անհրաժեշտ է սպառիչ տեղեկություններ հրապարակել ահաբեկիչներին սնող բոլոր աղբյուրների  և դրանք կանխելու ջանքերի մասին»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըUS Open․ Կարեն Խաչանովը, Դանիիլ Մեդվեդեւն ու Սերենա Ուիլյամսը դուրս եկան երրորդ շրջան
Հաջորդ հոդվածըԵԱ․ Լիլիթ Մկրտչյանը բաժանեց 2-6-րդ տեղը