‘ՌԴ-ն աֆղանական թմրասպառնալիքին դիմակայելու առաջարկ է արել’

574

Ռուսաստանը հանդես կգա Ասիական-Խաղաղօվկիանոսյան խորհրդարանական համաժողովին (ԱԽԽՀ) կից՝ աֆղանական թմրասպառնալիքին դիմակայելու մշտական կառույց ստեղծելու նախաձեռնությամբ, РИА Новости-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի լրագրողներին հաղորդել է ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Ռուդիկ Իսկուժինը: «Այդ նախաձեռնությամբ Ռուսաստանը հանդես կգա ԱԽԽՀ 21-րդ նստաշրջանում, որը կկայանա հունվարի 27-31-ին Վլադիվոստոկում՝ Ռուսսկի կղզում»,- ասել է Իսկուժինը:

Պատգամավորի խոսքերով՝ այդ կառույցը ձևավորելիս հաշվի կառնվի Ասիական խորհրդարանական ասամբլեայի փորձը, որի շրջանակներում Ռուսաստանի նախաձեռնությամբ և աֆղանցի խորհրդարանականների մասնակցությամբ ստեղծվեց Աֆղանստանում թմրանյութերի արտադրության դեմ պայքարող խումբ: Իսկուժինը նշեց, որ նմանատիպ աշխատանք է տարվում նաև Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայում, որտեղ Ռուսաստանը հանդես է գալիս դիտորդի  դերում: 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի ԱԽ-ն Հարավային Սուդանում ռուսաստանցի օդաչուների սպանությունը դատապարտող բանաձև է ընդունել’
Հաջորդ հոդվածը‘Զանգվածային ծեծկռտուք` խաղի ընթացքում. Տեսանյութ’