‘
Եվրասիական միություն ստեղծելուն զուգահեռ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում հետխորհրդային երկրների ռազմական կառույցների նկատմամբ վերահսկողություն հաստատելու ուղղությամբ: Երկուշաբթի հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան տեղեկացրեց՝ կազմակերպության անդամ երկրները համաձայնվել են, որ ՀԱՊԿ կազմում գործող զորամիավորումների ղեկավարումը իրականացնելու է Ռուսաստանի Զինված ուժերի օպերատիվ-ռազմավարական հրամանատարությունը: Փոխանցում է «Ազատությունը»:
‘