‘ՌԴ-ն Հայաստանի իր ռազմաբազա է տեղափոխել ուղղաթիռների նոր խմբաքանակ’

1791

Ռուսաստանը 7 ժամանակակից հարվածային Ми-24П եւ բեռնափոխադրող Ми-8МТ ուղղաթիռ է տեղափոխել Հայաստանում գտնվող իր ավիացիոն ռազմական բազայի Էրեբունու տարածք: Այդ մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը: Ուղղաթիռները տեղակայվել են հատուկ նախատեսված կայանավայրերում` МиГ-29 կործանիչների հարեւանությամբ: Ուղղաթիռները կհավաքվեն մեկ ամսվա ընթացքում, ինչից հետո օդաչուները կսկսեն պլանային թռիչքներ իրականացնել:

Նշվում է նաեւ, որ մինչեւ 2015 թվականի վերջը բազա կտեղափոխվի ուղղաթիռների եւս մեկ խմբաքանակ:

Հարավարեւելյան օկրուգի ռուսական ավիաբազան, որը տեղակայված է Երեւանում, կազմավորվել է 1995 թվականին: 1998-ի նոյեմբերին Ռուսաստանից բազա են տեղափոխվել МиГ-29 բազմանշանակետային կործանիչներ: 2001-ի ամռանը Էրեբունիում տեղակայված կազմավորումներից ձեւավորվել է ավիաաբազա, որը դարձել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի օդային բաղկացուցիչը:

 

 

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ու արժե՞ր ուսուցչին վերածել սերիական հանցագործի’