‘ՌԴ-ն ՄԱԿ-ի նոր կառույցի համար ահաբեկչական խմբավորումների միասնական ցուցակ կկազմի’

1432

Ռուսաստանցի փորձագետները Միավորված ազգերի կազմակերպության՝ վերջերս ստեղծված  Հակաահաբեկչական վարչության համար ահաբեկչական խմբավորումների միասնական ցուցակ կկազմեն, իսկ կառույցն էլ կգլխավորի Մոսկվայից մի դիվանագետ, այսօր հաղորդել է Известия-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ում իր աղբյուրներին:

Փորձագետները նշում են, որ «առայժմ բաց է մնում ահաբեկչական խմբավորումների ցուցակը կազմելու սկզբունքների հարցը. ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի անդամ պետությունների միջև լիակատար համաձայնություն չկա այդ հարցում, ինչպես նաև՝ հենց «ահաբեկչություն» հասկացության հարցում»:

Պարբերականը հիշեցնում է, որ հունիսի 16-ին ՄԱԿ-ի կազմում գտնվող բոլոր 193 երկրները հավանություն են տվել նոր կառույցի ստեղծմանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը ողջունել է այդ որոշումը և հայտարարել, թե «ահաբեկչությանն աջակցող ցանկացած երկիր վաղ թե ուշ բարձր գին է վճարելու դրա համար»:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Երթևեկության փոփոխություն՝ Աբովյան-Տերյան-Սարալանջի-Շարիմանյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում’
Հաջորդ հոդվածը‘Ընդդիմությունը շարունակում է ցույցերը Վենեսուելայում’