Մոսկվան պահանջում է Լեհաստանում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդում, որն անցկացվում է դեկտեմբերի 1-2-ին, շտապ կարգով վերականգնել ТАСС-ի և РИА Новости-ի թղթակիցների հավատարմագրումը։
ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի համապատասխան մեկնաբանությունը սոցցանցերում հրապարակել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Դա քաղաքական գրաքննության աղաղակող գործողություն է և ԵԱՀԿ պարտավորությունների խախտում։ Պահանջում ենք արագ վերականգնել ռուսաստանցի թղթակիցների հավատարմագրերը և ակնկալում ենք ԵԱՀԿ -ում ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրի վճռական արձագանքը»,- ասվում է հաղորդագության մեջ։
Նշվում է, որ ռուսաստանյան լրատվամիջոցների թղթակիցների հավատարմագրումը չեղարկելով՝ լեհ կազմակերպիչները «լիակատար արհամարհանք են դրսևորում խոսքի ազատության նկատմամբ»։
Այսօր Լոձ քաղաքում մեկնարկում է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 29-րդ երկօրյա նստաշրջանը։ Լեհաստանի ԱԳՆ-ն արգելել է երկիր մուտք գործել ռուսաստանյան պատվիրակությանը՝ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ։
Փոխանցում է tass.ru-ն։