ՌԴ-ն պահանջում է պարզել խողովակաշարերի վրա գրոհի հանգամանքները

188

Ռուսաստանը պնդում է, որ անհրաժեշտ է պարզել ռուսաստանյան «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների վրա «աննախադեպ գրոհների» հանգամանքները, ասվում է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի։

«Ուշադրություն ենք դարձրել, որ ամեիկյան օրենսդիրներից ոմանք փորձում են «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների վրա միջադեպերի մեղքը բարդել Ռուսաստանի վրա,- նշել են դիվանագիտական առաքելությունում։- Երևի Կապիտոլիական բլրից ավելի լավ է երևում։ Բայց այդ դեպքում այնտեղ պետք է իմանան նաև ԱՄՆ-ի ռազմանավերի աշխուժացման մասին ռուսաստանյան ենթակառույցների պայթեցման վայրում, տառացիորեն դրա նախօրեին։ Այնտեղ դրոնների և ուղղաթիռների թռիչքի մասին։ Նույն շրջանում ավելի վաղ Միացյալ Նահանգների ՌԾՈՒ-ի անցկացրած զորավարժությունների մասին՝ ստորջրյա պայթյուններ կազմակերպելու վերաբերյալ։ Վերջապես, նախագահ Ջո Բայդենի խոստման մասին՝ «վերջ տալ «Հյուսիսային հոսք-2» նախագծին»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ դեսպանն ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային տերությունների բախում հրահրելու համար
Հաջորդ հոդվածըՌԴ․ Առերես ուսանողները արտերկիր մեկնելիս պետք է բուհի տեղեկանք ներկայացնեն