Ռուսաստանի և ՄԱԿ-ի համագործակցությունը կարող է վերանայվել, եթե կազմակերպությունը Ուկրաինա ուղարկի իր փորձագետներին՝ խոցված անօդաչուները հետազոտելու նպատակով, որոնք, ինչպես ենթադրվում է, Ռուսաստան են բերվել Իրանից, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Նրա պնդման համաձայն՝ Ուկրաինայում ռազմական գործողություններում Ռուսաստանը միայն սեփական արտադրության անօդաչուներ է օգտագործում։ Որպես ապացույց՝ Պոլյանսկին տեղեկացրել է, որ անօդաչուների որոշ բեկորների վրա կարելի է տեսնել ռուսերեն մակագրություններ։
«Չեմ կարծում, թե ռուսաց լեզուն այդքան լայնորեն կիրառվում է Իրանում»,- ասել է նա։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերեշը հայտնել է Ուկրաինա մասնագետների խումբ ուղարկելու պլանների մասին, որոնք կպարզեն այն դրոնների պատկանելությունը, որոնց միջոցով Ռուսաստանը զանգվածեղ հարվածներ է հասցնում ուկրաինական ենթակառույցներին։ Կիևում և Արևմուտքում պնդում են, որ անօդաչուները Իրանն է մատակարարում Ռուսաստանին։ Թեհրանը և Մոսկվան հերքում են այդ մեղադրանքը։
Փոխանցում է BBC-ն։