‘ՌԴ-ն վավերացրել է Հայաստանի հետ պայմանագիրը՝ քաղաքացիների 30-օրյա կեցության վերաբերյալ’

1223

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ պայմանագրի վավերացման վերաբերյալ օրենքը, որով երկու երկրների քաղաքացիներին իրավունք է տրվում առանց գրանցման գործընկեր-երկրի տարածքում գտնվել 30 օր: Փաստաթուղթը երկուշաբթի հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքէջում:

Նույնպիսի մոտեցում այժմ կիրառվում է նաև Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների նկատմամբ:

Հայաստանի հետ պայմանագիրը ստորագրվել է 2014 թ. հուլիսի 11-ին Սոչիում: 2015 թ. հունվարին Հայաստանը միացավ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի  Եվրասիական տնտեսական միությանը, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պան Գի Մունը կոչ է արել փրկել հնագույն հուշարձաններն Իրաքում’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայում սնունդ գնելու համար հարկ կլինի մատնահետքեր հանձնել’