‘ՌԴ-ն և ՉԺՀ-ն շեշտել են կիբեռհանցագործության դեմ պայքար մղելու վերաբերյալ նոր պայմանագրի անհրաժեշտությունը’

521

Ռուսաստանը և Չինաստանը պնդում են, որ անհրաժեշտ է կիբեռհանցագործության  դեմ պայքարի նոր պայմանագիր պատրաստել, սակայն առայժմ արդյունավետ միջոցներ չեն առաջարկվել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Վերջինիս խոսքերով՝ կիբեռհանցավորության խնդիրը մտահոգում է Ասիական-Խաղաղօվկիանոսյան խորհրդարանական համաժողովի (ԱԽԽՀ) բոլոր անդամ երկրներին, սակայն դրա դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ կարծիքները տարբեր են եղել: Մատվիենկոն հիշեցրել է, որ տասը տարի առաջ Բուդապեշտում հռչակագիր է ստորագրվել էլեկտրոնային տարածքում անվտանգության ապահովման վերաբերյալ: «Այսօրվա դրությամբ այն չի բավարարում երկրներից շատերին, այդ թվում՝ Ռուսաստանին և Չինաստանին, քանի որ այս 10 տարվա ընթացքում այդ տարածքն այնքան է փոփոխվել, որ թե՛ Ռուսաստանը և թե՛ Չինաստանը, ինչպես նաև՝ մի շարք այլ երկրներ, պնդում են կիբեռհանցագործության դեմ նոր պայմանագրի անհրաժեշտությունը»,- ասել է Դաշնային խորհրդի խոսնակը: Նա նաև վիճակագրություն է ներկայացրել, որի համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր ութ րոպեն մեկ  ապառիկի քարտերից հանցավոր յուրացումներ են կատարվում, և այդ թեման աստիճանաբար ավելի ու ավելի կդառնա բանակցությունների առարկա:

Նախորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքը փակ է Վայոց Ձորի մարզի հատվածից’
Հաջորդ հոդվածը‘Մենամարտն ավարտվել է ողբերգությամբ. Տեսանյութ’