Ռուսաստանում Բուդդայական ավանդական սանգհայի ղեկավարը պատասխանել է բուրյաթների «դաժանության» մասին Հռոմի պապի հայտարարությանը՝ այն անվանելով անբարյացակամ։
Այդ մասին նա գրել է Telegram-ալիքում։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ամերիկյան զանգվածային լրատվամիջոցներին տված հարցազրույցում չեչեններին և բուրյաթներին անվանել է «Ուկրաինայում ռուսաստանյան զորքերի ամենադաժան մասը»։
«Չտեսնված ու չլսված բան է՝ աշխարհի կաթոլիկների ղեկավարը մեր ժողովրդի մասին ստիպված է արտահայտվել անբարյացակամորեն։ Կարծում եմ՝ եվրոպացի լատինացիների համար հասկանալի չէ, որ կյանքը Սիբիրում և Հեռավոր Արևելքում մարդկանց ավելի դիմացկուն ու համբերատար է դարձնում տարբեր աղետների հանդեպ։ Ուստի մեր մարդիկ դաժան չեն, նրանք պարզապես ստիպված են կրկին արժանապատվորեն պաշտպանել իրենց Հյարենիքը ֆաշիզմից, ինչպես մեր պապերն ու նախապապերը»,- գրել է նա։
Փոխանցում է tass.ru-ն։