Ռուսաստանում Լուգանսկի ժողովրդական հանրապետության դեսպան Ռոդիոն Միրոշնիկը ուրբաթ օրը հաստատել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության Սևերսկ քաղաքի մոտ վրացի վարձկանների խմբի ոչնչացման մասին լուրը։
«Սևերսկի մերձակայքում ոչնչացվել է վրացի վարձկանների շարասյունը,- իր Telegram-ալիքում գրել է Միրոշնիկը։- Շարասյանը հարված է հասցվել, ավտոմեքենաների մեծ մասը ոչնչացվել է կամ լրջորեն վնասվել։
Շարասյունում եղել են ինչպես սպառազինությում կրող պիկապներ («ջիհադմոբիլներ»), այնպես էլ անձնական ավտոմեքենաներ, որոնք տեղափոխում էին գրոհայինների իրերը և թալանը։ Նրանք իրենց լկտի էին պահում, մութ ժամերին տեղաշարժվում էին հանգցրած լուսարձակներով․․․ Ողջ մնացածները նշում են «երկու հարյուրի չափ» սպանված վարձականների մասին, որոնք Դոնբաս էին ժամանել «սաֆարիի»»,- հավելել է դեսպանը։
Փոխանցում է tass.ru-ն։