Դոնբասի հանրապետությունների ստորաբաժանումները, Ռուսաստանի զինված ուժերի աջակցությամբ, գրեթե ամբողջությամբ մաքրել են Սեվերոդոնեցկը ուկրաինական զինված կազմավորումներից, մարտեր են ընթանում քաղաքի արվարձաններում և Լիսիչանսկ տանող ճանապարհին, հաղորդել է Ռուսաստանում Լուգանսկի ժողովրդական հանրապետության դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը պատերազմի 104-րդ օրվա՝ երեքշաբթի առավոտվա ամփոփագրում նշում է, որ ռուսաստանցիները շարունակում են գրոհել ուկրաինական դիրքերը Սեվերոդոնեցկում և դեպի քաղաք տանող մայրուղու վրա։
Փոխանցում է tass.ru-ն։