Դեսպանը հերքել է, թե Սիրիան ուկրաինական հացահատիկ է ընդունում

109

Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը հայտարարել է, որ արևմտյան մի շարք լրատվամիջոցների հաղորդած լուրն այն մասին, թե ռուսաստանյան նավերը Սևաստոպոլից սիրիական Տարտուս նավահանգիստ են հասցնում հացահատիկ Ուկրաինայից, իրականությանը չի համապատասխանում։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանից հացահատիկ ներկրելուն, ապա դա կատարվում է երկարաժամկետ պայմանագրերի համաձայն, որոնք ստոորագրվել են դեռ մինչև Ուկրաինայում ռուսաստանյան ռազմական գործողություն սկսելը։ Դա հենց ռուսաստանյան հացահատիկի ներկրում է, մանավանդ որ Ռուսաստանը երկար տարիներ եղել է Սիրիային հացահատիկի հիմնական մատակարարը»,- ասել է դեսպանը «Известия» թերթին տված հարցազրույցում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀավակնորդների մրցաշար․ Նեպոմնյաշչին հաղթեց Ֆիրուջային եւ միանձյա առաջատարն է
Հաջորդ հոդվածըՆախագահական ընտրությունները կարող են մեկ ամիս շուտ անցկացվել